Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մախաչկալայում և Դերբենտում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 26-ի, տուժածները՝ 51-ի։ Տեղեկությունը հայտնում է 112 տելեգրամ ալիքը: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Դաղստանում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի: Ստացած վնասվածքներից մահացել է ճանապարհային ոստիկանության գնդի 24-ամյա տեսուչ, սերժանտ Հաբիբ Ալիևը:
Դաղստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Գայանա Գարիևան ասել է, որ տեղի բնակիչներից մեկը ահաբեկչության ժամանակ բացել է Ալիևի առաջ իր տան դուռը և առաջարկել թաքնվել այնտեղ: Սակայն ոստիկանը չի ընդունել առաջարկը՝ վախենալով խաղաղ քաղաքացու թիրախ դարձնելուց։
Նա ավելացրել է, որ ոստիկանի վերջին խոսքերն են եղել. «Ինձ, միևնույն է, կսպանեն, իսկ դու մտիր տուն, փակիր դուռն ու թաքնվիր»։
Քաղաքացիական անձանց թվում կա 5 զոհ, ևս 5-ի ինքնությունը դեռ պարզված չէ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար պայքարում են բժիշկները, տուժածներից 13-ը ծանր վիճակում են: