|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
Այսօր վաղ առավոտյան ահաբեկիչը Դաղստանի Խասավյուրտ քաղաք տանող կամրջին ավտոմեքենա է պայթեցրել, ինչի հետեւանքով զոհվել է 3 մարդ, 6-ը վիրավոր են, եւս մեկը համարվում է անհայտ կորած. տեղեկացնում է РИА Новости-ն:
Զոհերն ու տուժածները ՌԴ Վոլոգդայի մարզից գործուղված ՆԳՆ աշխատակիցներ են: Անցակետի շինությունը ամբողջությամբ փլուզվել է: Պայթյունի վայրում առաջացել է 2 մետր տրամագծով եւ 1,5 մետր խորությամբ փոս:
Ըստ ՌԴ ՆԳՆ-ի` հանցագործները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել խաղաղ բնակչության շրջանում: