կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 22:38
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի վկայակոչած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը» չի ներառում պետական սահմանի նկարագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի վարչապետի պնդմամբ՝ Սյունիքում գտնվող տարածքները, ինչպես ինքն է դրանք ադրբեջաներենով անվանում, Էյվազլին եւ Չայզամին, Հայաստանի տարածքից դուրս են: Վարչապետ Փաշինյանը խորհրդարանում այս պնդումն արեց՝ հերթական անգամ վկայակոչելով Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքն ու հերթական անգամ պնդելով, որ դրանով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանը: 

Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքն իրականում ընդունվել է 95 թվականին: Այն նկարագրում է Հայաստանի ներքին սահմանները: Օրինակ՝ Չարենցավանը, Ջերմուկը կամ ցանկացած այլ համայնք որտեղ է սկսվում ու ավարտվում, որ համայնքներին է սահմանակից: Հայաստանի պետական սահմանների մասին այստեղ խոսք չկա:  

Հայաստանի պետական սահմանի մասին համապատասխան օրենք կա, որն ամրագրում է՝ Հայաստանի պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ օրենքով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա սահմանների մասին որեւէ պայմանագիր: 
Նիկոլ Փաշինյանի մատնանշած՝ «Ադրբեջանի Հանրապետություն» ձեւակերպումը 95 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում ավելացվել է 2009, 2010 թվականների փոփոխություններով, երբ օրենքում տրվել է Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մի շարք համայնքների վարչական սահմանների նկարագրությունը: Օրինակ Ջերմուկ քաղաքային համայնքի նկարագրության մեջ նշված է, որ այն հյուսիս-արեւելքից սահմանակից է պետական սահմանին՝ (Ադրբեջանի Հանրապետություն): Իսկ ինչու է Արցախի Հանրապետության փոխարեն Ադրբեջան նշված՝ իր հարցազրույցներից մեկում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է պարզաբանել. եթե գրեին Արցախ, կստացվեր, որ Հայաստանը մասնակիորեն ճանաչում է Արցախի Հանրապետությունը:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նաեւ պատմեց  2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության մասին, որով ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով Հայաստանի զինված ուժերի դիրքերը խորհրդային միությունից ժառանգված սահմաններին համապատասխանեցնելու գործընթաց է մեկնարկել: Գորիս-Կապան ավտոճանապարհն էլ, ասաց, դուրս  է գալիս Խորհրդային Հայաստանի սահմաններից, բայց այդ ճանապարհով անարգել կարող են անցնել մեր տրանսպորտային միջոցները: Միայն թե պայմանավորվելիս օտարերկրյա բեռների, օրինակ դրանցով բեռնված իրանական մեքենաների հարցը՝ բաց էին թողել:  

Մանրամասները Անահիտ Հավհաննիսյանի տեսանյութում։