Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անդամ Կարօ Մադենլեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Հայաստանում առկայ ճգնաժամային իրավիճակին: Նա մասնաւորապէս գրել է.
«Առողջ ժողովրդավարութիւնը պահանջում է քննադատութիւն եւ բանավէճ՝ որպէս անհրաժեշտ բաղադրիչներ երկրի զարգացման համար, եւ դա ապահովելու, տարբեր կարծիքների եւ տեսակէտների արտայայտութեան համար, խօսքի ազատութիւնն անհրաժեշտ է, հակառակ դէպքում ժողովրդավարութեան սկզբունքները կը խափանւեն, ինչն էլ անխուսափելիօրէն կը տանի դէպի միապետութիւն կամ օլիգարխիա: Անշուշտ, առողջ ժողովրդավարական երկիրը պահանջում է իսկապէս անկախ դատական համակարգ, անաչառ եւ արդար ոստիկանութիւն, եւ կիրթ, հանդուրժող եւ հիմնաւորւած ղեկավարութիւն:
Դժբախտաբար, երբեմն «առաջնորդը» ձեռք է բերում իշխանութիւն, այնուհետեւ անտեսում է նախընտրական խոստումները, եւ, փոխարէնը, անում է հնարաւոր ամէն ինչ՝ ուժն իր ձեռքերում կենտոնացնելու համար, միեւնոյն ժամանակ շարունակելով բարձրաձայն կրկնել նոյն սին խոստումները:
Ցաւօք, գործողութիւնները խօսում են շատ աւելի բարձր, քան բառերը: Մանաւանդ, երբ «առաջնորդը» շարունակում է երկիրը բաժանել հատւածների. նրանք ովքեր իր հետ են, եւ նրանք, ովքեր իր դէմ են, լռեցնում է տարբեր տեսակէտները եւ խեղաթիւրում է ազատ խօսքը, այլախոհներին սպառնալում է բռնութեամբ եւ ծեծով (ասֆալտին փռել), հրամայում է ոստիկանութեանը հետաքննութեան եւ բանտարկութեան ենթարկել ընդդիմադիրներին եւ նրանց համակիրներին՝ երբ իր դէմ կը խօսեն, ձերբակալում է ուսանող խաղաղ ցուցարարներին, բանաւոր յարձակման եւ վիրաւորանքի է ենթարկելում կուսակցութիւններին, որոնք քննադատում կամ դէմ են արտայայտւում իր ձախողւած քաղաքականութեանը, յարձակւում եւ բռնութեան է ենթարկում նրանց, ովքեր կասկածի տակ են առնում իր իշխանութիւնն ու հեղինակութիւնը, եւ, այնուհետեւ, իր թիմակից կռավարութեան անդամներին, եւ խորհրդարանի պատգամաւորներին միլիոնների գումարներ է վճարում, կոռուպցիային վերջ տալու փոխարէն: Աւելի բարդացնելով իրավիճակը, նա ամբողջովին սխալ է կառավարում համավարկը՝ նպաստելով դրա առաւել տարածմանը: Իսկ երբ խօսում է արցախեան հիմնախնդրի լուծման մասին, նա հպարտութեամբ եւ բարձարաձայն յայտարարում է, որ խաղաղ կարագաւորում պէտք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար:
Դժբախտաբար, այս բոլորը պատմական անձերի, բռնապետների կամ բռնակալների մասին չէ, այլ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինեանի մասին է, որը դաստիարակւել է Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից, եւ շարունակում է հետեւել նրան: Փաշինեանը երկիրը յետ է տարել ԼՏՊ-ի ժամանակաշրջան: Յուսով եմ, որ նա չի վաճառի Արցախը, ինչպէս դա արեց ԼՏՊ-ն Շահումեանի հետ: Յուսով եմ, որ նա չի աջակցի Արցախի ինքնավարութեանը Ադրբեջանի կազմում, ինչպէս դա արեց ԼՏՊ-ն: Յուսով եմ նա չի փակի ընդդիմութեան լրատւամիջոցները, ինչպէս դա արեց ԼՏՊ-ն:
Յուսով եմ նա չի արգելելու քաղաքական կուսակցութիւններին, ինչպէս դա արեց ԼՏՊ-ն: Նախքան փաշինեանի հաւատարիմները կասեն, որ երկրի գործերն աւելի վատ էին Քոչարեանի եւ Սարգսեանի օրօք, յստակեցնենք, որ Հայաստանի նախկին երեք նախագահների օրօք շատ խնդիրներ կային: Գործող կառավարութեան քննադատութիւնը անցեալի սխալների հաստատումը չէ, եւ անցեալին վերադառնալը բացառւած է: Այնուամենայնիւ, աւելի լաւ ապագան պահանջում է առողջ ժողովրդավարութիւն:
Մի՛ ընկէք հնի եւ նորի բանավէճի ծուղակը, ինչը եւս մէկ միջոց է ներկայիս ռեժիմի համար խորացնելու բաժանումները, եւ մոռացութեան տալու առկայ բացթողումներն ու ձախողումները՝ կանխելով փոփոխութիւնն ու կատարելագործումը:
Վերջապէս, նրանց, ովքեր ակտիւօրէն եւ բարձրաձայն կերպով դէմ են Թրամփի գործողութիւններին եւ քաղաքականութեանը, եւ ցանականում են փոխել նրան, բայց, միեւնոյն ժամանակ, շարունակում են կուրօրէն սատարել Փաշինեանին, կոչ եմ անում համեմատել երկուսին, եւ նշել նրանց վառ նմանութիւնները:
Առողջ եւ ժողովրդավար Հայաստանը նոյնպէս պահանջում է դրական փոփոխութիւն իր ղեկավարութեան մէջ՝ առանց անցեալին վերադառնալու»: