|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ոստիկանությունը , ԱԺ դիմաց իմ իրականացրած միայնակ ակցիան, որակեց որպես հանրային հավաքին մասնակցություն և ինձ բերման ենթարկեցին: Չգիտեմ ուր են հիմա ինձ տանում, բայց տանում են:
Ոչ արտակարգ դրության երկարացմանը:
Նիկոլը զրկում է մեզ մեր իրավունքներից»։
Հիշեցնենք՝ քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։