| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 5-ին հանրապետության 36 խոշորացված համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցում են 2 տասնյակից ավելի քաղաքական ուժեր և դաշինքներ:
Չհաշված իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն իր պետական - վարչական ողջ ռեսուրսը ծախսում է տեղական ինքնակառավարման մարմինները նվաճելու համար, իր մասնակցությամբ հաջորդում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Այն դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 19 համայնքում, որոնցից 10-ում՝ կուսակցական ցուցակով, 9-ում՝ դաշինքով:
Ընտրություններին մասնակցող շատ ուժեր, որոնք ներկայանում են իբրև ընդդիմադիր կամ այլընտրանք, պարզորոշ երևում է, որ մասնակցում են, որպեսզի ավագանի մուտք գործելու պարագայում դաշինք կազմեն ՔՊ-ի հետ:
Դաշնակցության թեկնածուների դիրքորոշումը հստակ է՝ ցանկացած ուժ նախընտրական փուլում պետք է հայտարարի, որ ավագանիում որևէ կերպ չի պաշտպանելու ՔՊ-ին՝ դրանով հաստատելով, որ կեղծ ընդդիմություն չէ։
Ընտրությունների օրը քվեաթերթիկ ընտրելիս, կարծում ենք, ընտրողը պետք է հաշվի առնի հենց այդ հանգամանքը, այն է՝ իր համայնքում ո՞ր ուժերն են հայտարարել այդ մասին:
Վահե Սարգսյան