|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես, հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, քննարկվել են բիզնեսի համար շահութահարկի գծով առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության մեխանիզմներին, ներկայացված առաջարկություններին ու կարծիքներին:
Կարևորելով գործարար միջավայրի բարելավման ու բիզնեսին հնարավորինս օժանդակություն ցուցաբերելու կառավարության քաղաքականությունը՝ վարչապետը հանձնարարել է հնչեցված առաջարկների հիման վրա գործադիրի հաստատմանը ներկայացնել համապատասխան նախագիծ: