|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Դիլիջանի բժշկական կենտրոնը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
Դիլիջան ԲԿ-ն 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է նախկինի նման գործել ամբուլատոր օղակը՝ դեղերի տրամադրումը, լաբորատոր հետազոտությունները, անհետաձգելի բուժօգնությունը, գործում է նաև ծննդատունը:
Կորոնավիրուսով հիվանդների սպասարկումը ամբողջությամբ առանձնացված հատվածում է և որևէ ռիսկ չի պարունակում մյուս այցելուների համար:
Առողջություն ենք մաղթում բոլորին և հորդորում հետևել հակամաճարակային կանոններին: