|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հնդկաստանը բացում է կորոնավիրուսով հիվանդների համար աշխարհում ամենամեծ հիվանդանոցներից մեկը։ Sardar Patel COVID Care Centre-ը նախատեսված է 10 հազար հիվանդի համար. այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է՝ հիվանդանոցի բացումը համընկել է Հնդկաստանում նոր հակառեկորդի հետ։ Հունիսի 28-ին գրանցվել է վարակման 19 906 նոր դեպք և 410 մահ։
Հիվանդանոցը սկսել է մասնակի աշխատել հունիսի 28-ից, սակայն ներկայում հասանելի է միայն 2000 մահճակալ։ Մնացած 8000 մահճակալները պատրաստ կլինեն օգտագործման հուլիսի 1-ին։
Հիշեցնենք՝ երկրում մինչ օրս վարակվել է ավելի քան 520 հազար մարդ, 16 հազարից ավելին մահացել է։