|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել միջազգային ավիաչվերթներ և թույլ կտա արտասահմանցի զբոսաշրջիկներին լողափեր այցելել. այս մասին տեղեկացնում է Reuters-ը, նշելով՝ առաջնահերթ նախատեսվում է բացել Կարմիր ծովի լողափերը, այդ թվում՝ Հարավային Սինայում, ապա նաև միջերկրածովյան հատվածը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոսն իր օդանավակայանները փակել էր մարտին՝ փորձելով այդ կերպ կանխել կորոնավիրուսի տարածումը: Այս ամենին զուգահեռ ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել առ այն, որ աֆրիկյան տարածաշրջանում ՔՈՎԻԴ-19-ի համավարակն սկսում է ուժեղանալ: Մինչ օրս կորոնավիրուսից ամենաքիչ վնասները կրած տարածաշրջանը սկսում է ակտիվանալ, ու դա հատկապես 10 երկրների պատճառով, որտեղ ընդհանուր հաշվով վարակակիրների թիվը հասնում է 200 հազարի: