Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի ծառայողները։ Հերթական անգամ նրանք շարք են կազմել դիրքեր մեկնելու և հայրենիքին ծառայելու նաև հակառակորդի առջև ամուր կանգնելով։
Ոստիկանության պետի ելույթին հաջորդեց օրհնության կարգը։ Ապա միաձայն աղոթք ասող զորքը հրապարակային երդվեց հավատարիմ մնալ հայրենիքի հավերժական պաշտպանի կոչմանը։
Միջոցառման վերջին արարողակարգային դրվագը քայլերթն էր՝ ոստիկան սահմանապահների հպարտ քայլերթը։
Հաջորդ օրը ծառայակից ընկերների ու հրամանատարության ծափերի ներքո դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Շարքում մարտական առաջադրանքը անթերի կատարած ոստիկաններն են։ Նրանց դիմավորելու եկած Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց օրինակելի ծառայության համար, ապա ընդգծեց՝ հպարտությամբ է ղեկավարում մի համակարգ, որն ունի մերօրյա ոստիկանության զորքերի պես ստորաբաժանում։
Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց քայլերթով։ Մի քանի օր վաստակած հանգիստը վայելելուց հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ մինչև նորից նույն պատրաստակամությամբ դիրքեր բարձրանալը։