|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ամիսներ շարունակ նախապատրաստված և քննարկված Ցեղասպանության 100-ամյա տարելիցն արդեն իրողություն է: Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած 4 երկրների նախագահներին ապրիլի 24-ի երեկոյանն արդեն ճանապարհել են: Մեզ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ճանապարհել է նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Պուտինի և Օլանդի ժամանմանը նրանց դիմավորել է նախագահը, սակայն ստացվում է, որ միայն Օլանդին է ճանապարհել Սերժ Սարգսյանը: Հատկանշական է նաև, որ Կիպրոսի նախագահին ճանապարհելու գործը վստահվել է Կարեն ճշմարիտյանին, ում պաշտոնանկության մասին խոսակցությունները չեն դադարում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։