Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրավական առումով գուցե վճիռ կա դրանից հետո, բայց արդեն բոլորս հասկանում ենք, թե ինչ ձևով է եղել այդ վճիռը: Կիսվել եմ Գագիկ Ծառուկյանի՝ քրգործի մասին տեղեկությունով, քանի որ գտել եմ, որ մեր քաղաքացինեը պետք է տեղյակ լինեն ինեն դրան, ես ճիշտ եմ համարել, որ կիսվեմ ու եթե այդ քաղաքական ուժը համախմբվելու կոչ է անում, կարծում եմ, այդ դրվագին պետք է մեր քաղաքացիները տեղյակ լինեն:
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ վճռաբեկ դատարանի որոշման մասին տեղյակ է, բայց գործի թվին նայելով եզրակացնում է, որ դա անցյալը մաքրելու համար իրականացված պրոցես է և դատավորները անաչառ չեն եղել։
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ասում է, որ սա բովանդակային քննադատությանն ի պատասխան օգտագործվող կեղտոտ միջոցներ են, Ղուկասյանը պատասխանեց․
«Որեւէ կեղտոտ միջոց չկա, փաստն ենք արձանագրել: Ես, որպես քաղաքական գործիչ, ճիշտն ասած Գագիկ Ծառուկյանին խղճում եմ, ինքը չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից: Այդ դեպքը եւս բացառություն չէ: Գագիկ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք եւ բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով այլ երեխաներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»։
Մանրամասները՝ տեսանյութում․