Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աչքը չթարթելով` Էրդողանը ներխուժեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, որտեղ ամենալկտի ձևով սկսեց գազ արդյունահանել: Ներկայումս պարզ է դառնում, որ նա փորձում է նույնն անել հունական կղզում: Պարզ է նաև, որ անհրաժեշտության դեպքում Աթենքը կհավաքի բանակը` իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Էրդողանի էներգետիկական ագահությունն այնքան մեծ է, որ ռազմական հակամարտության է մղում ՆԱՏՕ-ի` իբր դաշնակից պետություններին. ըստ yerkir.am-ի` գրում է բուլղարական «Դումա» պարբերականը:
«Ի դեպ, այդ ագահության պատճառով Էրդողանը Թուրքիան ներքաշեց Լիբիայի ներքին հակամարտության մեջ` հանդես գալով Տրիպոլիում գործող` Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության կողմից, թեև դրա հետևում տեղի իսլամականներն են: Սակայն Սարաջը, ըստ ամենյանի, նրան խոստացել է լիբիական միջերկրածովյան գազի ու նավթի վրա իրավունք, որը ստանալով` Էրդողանը կիրագործի իր երազանքը` դառնալ Արևելյան Միջերկրականի էներգետիկ սուլթանը»,- գրում է թերթը:
Էրդողանի Թուրքիան գազային և նավթային «սով» չունի, որի առկայությունն ինչ-որ կերպ, ըստ բուլղարական պարբերականի, կարդարացներ նրա գործողությունները կողմնակի դիտորդների աչքերում: Ընդհակառակը` երկիրը բավականաչափ էներգետիկ հումք ունի, որը հնարավորություն է տալիս նրան դինամիկ զարգացնելու տնտեսությունը, երկիրը դարձել է «տարածաշրջանային գազաբաշխիչ կայան»:
«Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն էլ հիմարաբար օգնել է նրան այդ հարցում` «Հարավային հոսք»-ի պահով»,- ընդգծում է թերթը և հավելում, որ, սակայն, Էրդողանին դա ակներևաբար չի բավարարում: Նա աշխարհաքաղաքական սուլթան դառնալու նկրտումներ ունի:
«Դրա վկայությունն են նրա գործողությունները Սիրիայում, որտեղ նա պարզապես տարածք զավթեց և պատրաստվում է ոչ միայն դրա, այլև հնարավորինս ամբողջ երկրի թելերը խաղացնել: Ամենայն հավանականությամբ, նա նույն կերպ կվարվի Լիբիայում, որը կարող է երաշխավորել նրա ազդեցությունն ամբողջ Հյուսիսային Աֆրիկայի վրա, և ոչինչ, որ նրանք չեն ցանկանում սուլթան-գանգստեր ունենալ: Էրդողանը լկտիացել է և իրեն պահում է մարդու նման, որին համարյա ամեն ինչ թույլատրված է: Եվ Արևմուտքն իսկապես թույլ է տալիս, թեև կուրծք է ծեծում ու բացականչում, որ ինքը միջազգային իրավունքի ու կարգուկանոնի անփոխարինելի պաշտպանն է»,- գրում է բուլղարական «Դումա»-ն: