Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նրա բնազդները առաջադիմական չեն (կապերը նրան բնութագրում են որպես իսկական ավազակ), սակայն քաղաքական հաշվարկները երբեմն այդպիսին են: Ըստ WikiLeaks-ի վերջին բացահայտումների` այսպիսի գնահատական են տվել ամերիկացի դիվանագետները ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
«Օրինակ` հասարակական կազմակերպությունների մասին օրինագծի դեպքում Աբրահամյանը, հավանորեն մտածելով, որ հարմար պահ է եւ, փոքր գին վճարելով, կարելի է երեւալ համագործակցության եւ հաշտության կողմնակից, պաշտպանեց այն: Սակայն երբ օրակարգում են նրա քաղաքական եւ անձնական շահերին դեմ օրինագծեր, ինչպես այն օրինագիծ, որը նրան կպարտավորեցներ ստվերից դուրս բերել բիզնես-կառույցների զգալի մասը, նա վերադառնում է գանգստերական ոճին»,- նշված է փաստաթղթում:
Ամերիկացի դիվանագետները նաեւ նշում են, որ Հովիկ Աբրահամյանը նախագահ Սերժ Սարգսյանի ամենահզոր հակառակորդներից է եւ հաջողությամբ կառուցում է քաղաքական իր ազդեցության հիմքը: ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն իրենց խնդիրն են համարում ազդել ԱԺ նախագահի քաղաքական հաշվարկների վրա, երբ դրանք միջազգային հետաքրքրություն են ներկայացնում: «Հայ-թուրքական գործընթացում մենք միջոցներ կփնտրենք աջակցելու նրա խորհրդարանական դիվանագիտության` խաղալով այն բանի վրա, թե նա կարեւոր դեր ունի այդ պատմական գործընթացում»,- գրում են դիվանագետները: