Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ռեջեփ Էրդողանի հետ։ 2018թ․ սեպտեմբերի 28-ին Իլհամ Ալիևի տված խոստումը վերջապես իրականանում է, նա վերջապես կազմակերպեց Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան պատմական հանդիպումը։
Հանձնելով Արցախի հարավային շրջանները, հանձնելով հատկապես Քարվաճառն ու Շուշին՝ այս մարդկանց գործարքով պետք է բացվի թուրքական պատուհանն ու ֆինանսական հոսք մտնի Հայաստան, լինի երկու երկրների շուկաների միաձուլում։ Ալիևը 2018-ի սեպտեմբերին խոստացել էր բարեխոսել Էրդողանի մոտ ու կազմակերպել Փաշինյան-Էրդողան հանդիպում։
Մենք գիտենք, թե Փաշինյանին ու նրա թիմին ինչ է պետք։ Փող բերել Հայաստան ու ապահովել ֆիզիկական անվտանգություն։ Այլ կերպ ասած՝ կուշտ ու երջանիկ։ Ազգային արժեքներն ու հայրենիքը սրանց համար գոյություն չունեն։
Իսկ մենք գիտե՞նք, թե ինչ է պետք Էրդողանին։
Դեռևս 2016-2017 թվականներին հրապարակված թուրքական թարմացված պլանը վերնագրված է․ Hedef 2023, 2053, 2071 (Նպատակ 2023, 2053, 2071)։
Էրդողանը չի թաքցնում, որ 2023-ից Թուրքիայի նպատակներում առաջին պլան է մղվելու մեր տարածաշրջանին ամբողջությամբ տիրանալն ու թուրքական զոնա սարքելը։
Ի՞նչ են պայմանավորվելու Փաշինյանն ու Էրդողանը հոկտեմբերի 6-ին։
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, մեդիափորձագետ