կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 15:05
Քաղաքական

Ունենալու ենք տնտեսական ակտիվության հետ կապված ռիսկեր. Տիգրան Խաչատրյան

Այն լոգիստիկ շղթաները, որոնք կապված են ներկրման և արտահանման շուկաների հետ, էապես վնասված են: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Վերջնական գնահատական տալ հիմա չենք կարող, թե որոնք են այն վերջնական ազդեցությունները, որոնք կարող են լինել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ այս գործընթացներն ավարտին չեն հասել նաև մեր գործընկեր երկրների շուկաների վրա: Կախված իրավիճակից, թե մեր հիմնական առևտրային գործընկեր երկներում ինչ վերջնական փոփոխություններ են եղել, պետք է մշակենք մեր մոտեցումներն ու ռազմավարությունը: Մեր ազդակներն արդեն իսկ որոշ չափով առաջարկված են մասնավոր հատվածին: Առաջին հերթին ունենալու ենք տնտեսական ակտիվության հետ կապված ռիսկեր: Երբ աշխարհում փոփոխություններն ավարտված չեն, ցանկացած մասնավոր ներդրող բնականաբար զգուշանում է»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020-ը գնահատում են որպես նվազագույն կորուստներով տարի:

«Տարբեր միջազգային կազմակերպություններ այս պահի տվյալներով կարծում են, որ 3,5% անկում կարձանագրվի և զարգացած, և զարգացող երկրներում: Նույն այդ կազմակերպությունները գնահատում են, որ 2021 թվականին նույն այդ տնտեսությունները կվերականգնվեն նույն չափով: Աճի գնահատականները վերաբերվում են 5 տոկոսի աճի հնարավորությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում.