կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-21 13:01
Արցախ

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով

Արցախում 2017 թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017 թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017 թ. հունվար-հունիսին (աճողական) 2016 թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս:

2017 թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016 թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 101.4 տոկոս:

2017 թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 ԱՄՆ դոլար կամ 1333.3 եվրո: ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, 2.4 տոկոսային կետը` շինարարությունը, 2.1 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը: