Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մենք հանդիպում ունեցանք ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության հետ ու երկուստեք համաձայնեցինք, որ համահարթեցման մոտեցման հետ կապված այս պահին որոշակի խնդիրներ ու ռիկսեր կան, որոնք պետք է գնահատել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները հանդիպել էին խորհրդարանական խմբակցությունների հետ: ԼՀԿ-ի հետ հանդիպմանը ներկա էր եղել նաև Անի Սամսոնյանը:
«Հարցը հետևյալն է` արդյո՞ք ժամանակն է կիրառել համահարթեցման մոտեցումը: Ընդհանրապես, համահարթ մոտեցումը կիրառվում է այն երկրներում, որտեղ մարդկանց մեկնարկային հնարավորությունները հավասար են, ու այն չի տանելու սոցիալական բևեռացման: Բայց քանի որ Հայաստանում կա սոցիալական բևեռացման ռիսկ ու խնդիր, հարկավոր է հասկանալ` պե՞տք է կիրառել, թե՞ ոչ»,- ասաց նա:
Մեր հարցին, թե Հարկային օրենսգրքի բարեփոխման մասով առաջարկներ ներկայացրե՞լ են, արդյո՞ք դրանք տեղ են գտել օրենսգրքում, պատգամավորը պատասխանեց` առաջարկությունները ներկայացնելու են նիստում` առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակ: «Ոչ միայն համահարթեցմանը, այլ մի շարք այլ մոտեցումների դեմ ենք: Մեր առաջարկությունները, մոտեցումներն ավելի ընդարձակ ու ավելի լայն կներկայացնենք արտահերթ նիստում»,- հավելեց Սամսոնյանը: