|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը վաղ, թե ուշ չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ այդմ, Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում է, և այն, թե՛ մեծագույն վտանգ է, թե՛ մեծագույն հնարավորություն, որովհետև դրանում է որոշվելու որպես ազգ և պետություն մենք ենք շարունակելու ապրել բազմաթիվ ազգերի հայտնվելն ու անհետանալը տեսած Առաջավոր Ասիայի այս արևի տակ, թե բարբարոսները։
Ուստի գերկենտրոնացված արդսր կառավարմամբ, ոտքից գլուխ ռազմականացված ու արդիականացված և դաշնակիցների շրջանակն ընդլայնած Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը կենսական անհրաժեշտություն է»,- գրել է նա։