|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԵԿՄ փոխնախագահ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Ղուկաս Ուլիխանյանն իր քարոզարշավն այսօր սկսեց Եռաբլուր պանթեոնից: Հիշեցնենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
«Ես պատիվ եմ ունեցել Սպարապետի հետ լինել և՛ մարտական, և աշխատանքային ընկեր, երբ ՊՆ-ում ռազմաբժշկական վարչության պետ էի աշխատում։ Նաև երբ նա ՀՀԿ-ի առաջնորդն էր, միասին աշխատանքներ էինք կատարում։ Ժողովուրդը ձևակերպեց «Սպարապետ» եզրույթը, դրանով ամեն ինչ ասված է մարդու մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ուլիխանյանը:
Ուլիխանյանը հիշեց, թե ինչպես էր 1999թ․-ին, Նոր Նորքի բնակիչներին ուղղված ելույթում Սարգսյանը կոչ անում բարությամբ գնալ ընտրություններին։
«Եվ խորհրդանշական է, որ այսօր՝ հենց իր ծննդյան օրը մենք սկսում ենք քարոզարշավը և այդ բարությամբ էլ պիտի գնանք ընտրարշավի, որպեսզի հաղթենք։ Մենք պարտավոր ենք մեր զոհված ընկերների կիսատ թողած գործը հասցնել ավարտին»,-եզրափակեց Ուլիխանյանը: