|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություններով է հանդես եկել առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրությունների մասին:
Ըստ Demokrathaber-ի` Էրդողանը նշել է, որ իրենք ամեն ինչ անելու են` ընտրություններում հաղթանակի հասնելու համար, սակայն դա դեռ չի նշանակում, որ իրենք չեն հարգի հաղթողին:
«Թուրքերն աշխարհի բոլոր անկյուններից կկարողանան մասնակցել ընտրություններին: Թե ո՞վ կլինի հաղթողը, կպարզվի արդյունքներից: Եթե մենք կրկին հաղթենք, բոլորը պիտի հարգեն մեզ, իսկ եթե չհաղթենք, կհարգենք նրան, ով հաղթել է: Այսքան պարզ է ամեն ինչ»,- ասել է նա:
Նշենք, որ Թուրքիայում արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 24-ին: