|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր ժամը 12-ից սկսած ուկրաինական հացահատիկի փոխադրումները Սև ծովով կշարունակվեն նույն կերպ, ինչպես նախկինում։
Էրդողանն այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստին ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է.
«Երեկ հեռախոսազրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, այսօր Զելենսկու հետ եմ խոսելու։ Պարոն Շոյգուն այսօր զանգահարել է ու տեղեկացրել, որ ժամը 12-ից սկսած, հացահատիկի փոխադրումները նախկինի պես կշարունակվեն»։
Շարունակելով Էրդողանն ասել է, որ նախագահ Պուտինի խնդրանքով հացահատիկի փոխադրումներում առաջնահերթություն է տրվելու աֆրիկյան աղքատ երկրների, ինչպիսիք են Սուդանն ու Ջիբութին։