Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօրվանից Վրաստանում բացվում է տեղական տուրիզմը: Այս որոշումը հայտնի էր դարձել մայիսի 7-ին ՝ միջգերատեսչական համակարգման խորհրդի շրջանակներում գոյություն ունեցող տնտեսական խմբի նիստի ժամանակ. հայտնում է apsny.ge կայքը։
«Վրացական կառավարությունը ունի ծրագիր, և այդ ծրագիրը կիրականացվի: Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների: Մենք դա կանենք ինչպես հարևան երկրների հետ ցամաքային սահմանների համար անվտանգ միջանցք ստեղծելով, այնպես էլ մեզ համար տուրիստական հետաքրքրություն ներկայացնող երկրների հետ երկկողմ բանակցությունների միջոցով անվտանգ միջանցքներ ստեղծելով», - հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ինչպես գիտեք, Վրաստանում գոյություն ունեցող հյուրանոցներն ու կացարանները պետք է հետևեն հատուկ կարգադրությունների: Հյուրանոցներին թույլատրվում է աշխատել միայն այն դեպքում, երբ հատուկ ստուգումից հետո նրանց թույլտվություն տրվի: