Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրահայտ Forbes ամսագիրը կազմել է 2020 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը։
Այսպիսով՝ առաջին տեղում է 22-ամյա ամերիկացի մոդել, Kylie Cosmetics-ի հիմնադիր Քայլի Ջենները. նա 1 տարում աշխատել է 590 մլն դոլար։ Ձեռնարկատերը գումարի զգալի մասը ստացել է իր ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը կոսմետիկա արտադրող Coty ընկերությանը վաճառելով։
Երկորդ տեղում է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը. նրա տարեկան եկամուտը կազմել է 170 մլն դոլար։
Երրորդ եռյակը եզրափակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը. նա մեկ տարում աշխատել է 106․3 մլն դոլար։
Նշենք՝ առաջատար հնգյակում են նաև «Յուվենտուսի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (105 մլն) ու «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին (104 մլն)։