Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկա դրությամբ աշխարհում ամենաբարձր վարձատրվող պետական ղեկավարը Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունն է, որի տարեկան եկամուտը, կախված լրացուցիչ վճարումներից, տատանվում է 2-2,5 մլն դոլարի սահմաններում, գրում են եվրոպական ԶԼՄ-ները` հղում անելով ամերիկյան Hay Group կոնսալտինգային ընկերությանը:
Սինգապուրցի չինովնիկները ամենաբարձրն են վարձատրվում աշխարհում. դա բացատրվում է կոռուպցիան արմատախիլ անելու եւ պետական ծառայությունը տաղանդավոր երիտասարդների համար հրապուրիչ դարձնելու ցանկությամբ: Սակայն եկող տարի վարչապետի բյուջեն կկրճատվի մոտավորապես 20 տոկոսով. պետական գանձարանը այսպես է որոշել արձագանքել աշխարհում փոթորկող ֆինանսական ճգնաժամին:
Սյան Լունից հետո` մեծ տարբերությամբ ԱՄՆ նախագահն է, որը տարեկան վաստակում է 400 հազար դոլար: Նրան հասանելիք բոլոր վճարումները հաշվարկելու դեպքում այդ գումարը կկազմի 596 հազար դոլար:
Փոքր-ինչ պակաս է ստանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (242.000 դոլար):
Մոտավորապես 231.000 դոլար է կազմում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի աշխատավարձը:
ԵՄ երկրների լիդերներից երրորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն է, որի հաշվեհամարին ամեն տարի 187 հազար ֆունտ ստեռլինգ (216.000 դոլար) է փոխանցվում պետական գանձարանից:
Դմիտրի Մեդվեդեւի ու Վլադիմիր Պուտինի աշխատավարձերը համապատասխանաբար կազմում են 7800 եւ 6200 դոլար: Նրանք, ճիշտ է, շատ զիջում են «Մեծ ութնյակի»-ի իրենց գործընկերներին եւ Ռուսաստանի ձեռնարկատիրական կորպուսի զգալի հատվածին, սակայն բավականին ապահովված են ԱՊՀ մյուս երկրների ղեկավարների համեմատ:
Կրեմլի բնակիչներից պակաս են ստանում Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի առաջնորդները: «Չի կարելի խոսել կենտրոնասիական հանրապետությունների ղեկավարների եկամուտների իրական լինելու մասին. պաշտոնական աշխատավարձերը չեն արտացոլում նրանց իրական եկամուտները»,- ասում է քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Մուխինը: Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստանի մասին: