կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 04:09
Սպորտ

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող Ֆուտբոլիստը

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող Ֆուտբոլիստը
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2010թ. արդյունքներով առաջին տեղն է գրավել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում: Նա տարեկան վաստակում է 12 մլն եվրո: Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հարձակվող Ուեյն Ռունին, ում եկամուտը կես մլն-ով պակաս է Ռոնալդուի վաստակածից: Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է «Բարսելոնա» թիմի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, ով տարեկան ստանում է 11 մլն եվրո: Նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն (€10,8 մլն) եւ Միլանի «Ինտերի» խաղացող Սամուել Էտոոն (€10,5 մլն):