|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը: Առաջին հորիզոնականում ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնն է, ով 1 տարում վաստակել է 64,5 միլիոն դոլար` երկու անգամ ավելի շատ, քան 2015 թվականին:
Երկրորդ տեղում Ջեքի Չանն է, ով 1 տարում 61 միլիոն դոլար է վաստակել: Երրորդ տեղումՄեթ Դեյմոնն է (55 միլիոն դոլար եկամուտով):
Տասնյակում են նաև Թոմ Քրուզը, Ջոնի Դեփը , Բեն Աֆլեքը, Վին Դիզելը, Շախրուկ Խանը, Ռոբերտ Դաունի-կրտսերը և Աքշայ Քումարը:
Ի դեպ ավելի վաղ Forbes-ը հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակը, որում առաջին հորիզոնականում Ջենիֆեր Լոուրենսն էր (46 մլն դոլար եկամտով):