Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն առցանց կոնֆերանսի ընթացքում հայտարարել է այն 56 ֆիլմերի ցանկը, որոնք պետք է ներառվեին 2020 թվականի կինոդիտման ծրագրում. այս մասին գրում է screendaily.com-ը։
Դրանք չեն մասնակցի փառատոնի մրցույթին, որը հետաձգվել է մինչև 2021 թվականը, սակայն, կհամարվի, որ այս ֆիլմերն անցել են փառատոնի ընտրական փուլը և հատուկ ֆիրմային նշան կստանան վարձույթում առաջ մղվելու համար: Այդ ֆիլմերի թվում են Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի կարգավար», Նաոմի Կավասի «Իրական մայրեր» և այլ ֆիլմեր, որոնք ստեղծվել են այս տարի։
Միևնույն ժամանակ Ֆրեմոն հիշեցրել է՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով չեն կարողացել այս տարի կազմակերպել փառատոնը նախկինում որոշված ժամկետում՝ մայիսի 12-23-ը. որոշվել է այս տարի փառատոնն անցկացնել այլ ձևով։
Նշենք՝ փառատոնն իր ողջ ընթացքում միայն մեկ անգամ էր չեղարկվել 1939 թվականին։