Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոսովոյի Պրիզրեն քաղաքում ամեն տարի տեղի է անունում DokuFest կինոփառատոնը: Այս տարի ևս 13-րդ անգամ կայացած և մեկ շաբաթ տևած կինոփառատոնի փակումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Հայտնի է դարձել, որ կինոփառատոնում հայերի ֆիլմերի համար հատկացված հատուկ բաժնում ներկայացվելիք ֆիլմերի պատճառով «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հրաժարվել է հովանավորել կինոփառատոնը:
Ըստ «Ակօս»-ի՝ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվել են Նիկոլ Բեզջյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի», Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմի և խաղաղության միջև մնացած մարդկանց պատմությունները» և նման այլ ֆիլմեր: Լսելով Բեզջյանի ֆիլմում Հայոց ցեղասպանության և Հովհաննիսյանի՝ Ղարաբաղի մասին պատմող ֆիլմերի մասին՝ ավիաընկերությունը հրաժարվել է հովանավորել կինոփառատոնը:
Պարզելու համար, թե դեպքը որքանով է հավաստի, «Ակօս»-ը դիմել է կինեփառատոնի կազմակերպիչներից Էրոլ Բիլիբանին: «Փառատոնի չհովանավորման պատճառն այդ ֆիլմերը չեն: Թուրքական ավիաընկերության և մեր միջև թյուրըմբռնում տեղի ունեցավ: Ավիաընկերությունը «Հայի արցունքները» ֆիլմի պատճառով հրաժարվեց հովանավորել: Մենք այդ ֆիլմը Google-ով փնտրեցինք և բացահայտեցինք, որ այն 5 րոպեանոց մի տեսանյութ է»,- ասել է նա:
Ըստ «Ակօս»-ի՝ պարզ չէ, թե ով է նման տեղեկություն տարածել այդ ֆիլմի մասին, սակայն, ըստ Բիլբանի, այդ մասին տեղեկացել են ԱԳ նախարարությունից: