Այսօր երեկոյան  ֆրանսիական Լազուրե ափում բացվել է Կաննի  68-րդ կինոփառատոնը՝ , ֆրանսիացի դերասանուհի եւ ռոիժսոր Էմանուելա Բերկոյի «Գլուխը բարձր պահած» ֆիլմի պրեմիերայով:
 
Փառատոնի մասնկաիցներն ու ժյուրիի անդամները կարմիր գորգի վրայով քայլել են դեպի  փառատոնի պալատ, որտեղ կախված է եղել դերասանուհի Ինգրդ Բերգմանի մեծադիր նկարը, ով այս տարի հայտարարվել է կինոփառատոնի մուսան:
Փառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավի» համար կպայքարի 19 կինոժապավեն: 
 Ժյուրին այս տարի գլխավորում են  ամերիկացի կինոռեժիսորներ Քոեն եղբայրները: