|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր տեղի ունենալիք ՀԱԿ-ի հանրահավաքը կլինի հերթականներից մեկը` ոչ այնքան մարդաշատ եւ առանց շրջադարձային քայլերի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Հարցին, թե չի՞ սպասվում, որ հանրահավաքի մասնակիցները նորից կնվաճեն Ազատության հրապարակը, Գ. Մելիքյանը պատասխանեց, որ հրապարակ մտնել-չմտնելը լուրջ փոփոխությունների չի կարող հանգեցնել:
Եվ, առհասարակ, անհասկանալի է, թե ի՞նչ նվաճման մասին է խոսքը. «Ո՞վ է ծանր հրետանի դրած պաշտպանում Ազատության հրապարկը, փշալարեր տեսե՞լ եք կամ ականապատված տարածքներ, նվաճելս ո՞րն է: Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում ինչ-որ մեկը հրապարակ պիտի նվաճի, եւ երեւի «Ազգային հերոս» էլ պիտի տանք այնտեղ մտնողին»:
Գ. Մելիքյանը հավելեց, որ Ազատության հրապարակ ժողովուրդն անարգել մտնում է, դուրս էլ է գալիս, եթե անօրինական քայլեր չի կատարում: