|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել վերացնել առեւտրի խոչընդոտներն ԱՊՀ տարածքում՝ կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքներին դիմակայելու համար տնտեսական ինտեգրումը մեծացնելու նպատակով. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի տարածումը բացասաբար է անդրադառնում ԱՊՀ երկրների տնտեսության վրա: Իհարկե, այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի փոխգործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում»- նշել է Միշուստինն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ըստ նրա՝ «կորոնավիրուսի հետեւանքները հաղթահարելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն առեւտրի խոչընդոտներն ու սահմանափակումները հանելու, ԱՊՀ ազատ առեւտրի գոտու արդյունավետ աշխատանքի ապահովման եւ տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման համար»:
Միևնույն ժամանակ Միշուստինն այն կարծիքին է, որ «նպատակահարմար է արագացնել աշխատանքն ազատ առեւտրի, ծառայությունների վերաբերյալ համաձայնագրի շուրջ, զբաղվել ինտեգրացիոն գործընթացների ներդրմամբ Համագործակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ապահովել տնտեսությունների հետագա թվայնացումը»: