կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-06 10:32
Տարածաշրջան

Իրանն ու ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսեն Ազատ առևտրի համաձայնագրի իրականացման շուրջ

Իրանն ու ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսեն Ազատ առևտրի համաձայնագրի իրականացման շուրջ

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շուտով բանակցություններ կսկսեն Ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱԳ) իրականացման շուրջ: Այս մասին ուրբաթ հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ռասուլ Մոհաջերը. հաղորդում է IRNA- ն:

Մոհաջերը նշել է Իրանի ու ԵԱՏՄ-ի միջեւ ապրանքաշրջանառության աճը: «Վերջին մեկ տարվա ընթացքում ռուս-իրանական առևտրի ծավալը կազմել է 350 մլն դոլար, որից շուրջ 90%-ը բաժին է ընկնում գյուղմթերքի առևտրին»,- ասել է դիվանագետը:

Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագրի շնորհիվ Իրանի ու Միության անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել:

2018-ի մայիսի 17-ին Աստանայում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա երկրների ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման միջանկյալ համաձայնագիրը, որը սահմանում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ից: