|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ապագա համաձայնագրի հիմնական դրույթների համաձայնեցումը։
Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունների հերթական փուլն անցկացնել նոյեմբերին։ Կողմերը վերահաստատել են գործընթացն արագ առաջ մղելու փոխադարձ շահագրգռվածությունը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման նպատակով։