|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1 օրում ավելացել է ռեկորդային 26 417 հազարով՝ հասնելով 438 238-ի. այս մասին գրում է ТАСС-ը՝ հինգշաբթի երեկոյան թարմացված պաշտոնական վիճակագրության տվյալների հղումով։
Մասնավորապես, նշվում է՝ 1 օրվա կտրվածքով նախորդ ռեկորդային ցուցանիշը 20 803-ն էր: Այն գրանցվել էր մայիսի 22-ին: Հաղորդվում է կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը վերջին 1 օրում ավելացել է 1 156-ով՝ դառնալով ընդհանուր 26 754:
Հավելվում է, որ Բրազիլիայում կորոնավիրուսի բռնկման օջախը երկրի հարավ-արևելյան նահանգում է՝ Սան Պաուլուում և դրա համանուն մայրաքաղաքում, որտեղ բնակվում է ավելի քան 21 միլիոն մարդ: