|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի օրական աճը վերջին 24 ժամում կազմել է 1473. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ վարակումների թիվն ավելացել է ավելի քան 30 հազարով: Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը շարունակում է աճել: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ հարավամերիկյան այս երկիրը զոհերի թվով շրջանցել է Իտալիային և այժմ այդ ցուցանիշով աշխարհում 3-րդն է՝ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից (երկրորդը) հետո:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ վարակման ընդհանուր 614 941 դեպք է գրանցվել, որից վերջին 24 ժամում՝ 30 925: Մահացել է ընդհանուր 34 021 մարդ: Ապաքինվել է գրեթե 255 պացիենտ: