| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը 1 օրում աճել են 19 951-ով՝ հասնելով 291 579-ի. այս մասին հայտնում է ТАСС-ը՝ երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրությանը հղումով։
Մասնավորապես, նշվում է՝ երկրում կորոնավիրուսով վարակումների ցուցանիշն արդեն երկրորդ օրն է ռեկորդային մեծ թիվ է կազմում: Նախորդ օրը գրանցվել էր վարակման 17 408 դեպք: Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետևանքով մահվան ելքերի թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 889-ով՝ կազմելով 18 860: Ապաքինվել է 116 683 մարդ:
Բրազիլիայում կորոնավիրուսի վարակի տարածման օջախ է Սան Պաուլու նահանգը՝ համանուն մայրաքաղաքով: Այստեղ բնակվում է ավելի քան 21 միլիոն մարդ: Տարածաշրջանում կա մոտ 70 հազար վարակակիր, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:
Իսկ կորոնավիրուսով վարակումների թվով երկրորդ շրջանը հյուսիսարևելյան Սեարա Նահանգն է (30 560 վարակակիր), որին հաջորդում է Ռիո դե Ժանեյրոն (30 372 վարակակիր): Այս նահանգներում կորոնավիրուսի զոհ է դարձել համապատասխանաբար 1900 և 3237 մարդ: