|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 122,5 մլն-ը, վերջին մեկ օրում կորոնավարակակիրների թիվն ավելացել է 513 797-ով: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 2,7 մլն-ը, ի դեպ, մահվան 9 984 դեպք է արձանագրվել վերջին մեկ օրում: ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում միայն երկրների ներկայացրած պաշտոնական տվյալները:
Վերջին մեկ օրում գրանցված վարակման նոր դեպքերի ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկել Եվրոպայի տարածաշրջանին (206 504), երկրորդ տեղում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները (202 660), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (51 988):
Աշխարհում վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Թուրքիան, Գերմանիան, Կոլումբիան և Արգենտինան: