|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հրաձգության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի նոր օրացույցային պլանը։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։ Եվրոպական ընտրական փուլի մրցաշարերը լինելու են 2021 թվականին Ֆինլանդիայում, փետրվարին կայանալիք ձմեռային առաջնությունը՝ 10 մ․ օդամղիչ հրացանից և Խորվաթիայում՝ մայիսին։ Դրանցում կխաղարկվեն համապատասխանաբար վեց և տասը ուղեգրեր։
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, ևվարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: