կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 19:07
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը

ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը

Խորհրդակցելով ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների հետ՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է հետաձգել ՈՒԵՖԱ-ի պատանեկան մրցաշարերը՝ կապված կորոնավիրուսաին համավարակի հետ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

2019/20 մրցաշրջանի առաջնություններ

Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնություն

Չեղարկվել են էլիտ ռաունդը և եզրափակիչ փուլը:

Եվրոպայի Մ-19 առաջնություն

Էլիտ ռաունդը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերին:

Հյուսիսային Իռլանդիայում անցկացվելիք եզրափակիչ խմբային փուլը կկայանա 2020 թվականի նոյեմբերին, փլեյ-օֆֆը՝ 2021 թվականի մարտին:

2020/2021 մրցաշրջանի առաջնություններ

Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնություն

Որակավորման փուլը կկայանա 2021 փետրվարին (12 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի մարտին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի մայիսին՝ Ֆարերյան կղզիներում:

Եվրոպայի Մ-17 առաջնություն

Որակավորման փուլը կկայանա 2021 մարտին (13 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը վերացվել է:

Որակավորման փուլի 13 հաղթողները և 2 ամենաբարձր վարկանիշով թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի մայիսին՝ Կիպրոսում:

Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն

Որակավորման փուլը կկայանա 2021 փետրվարին (12 մինի առաջնություններ):

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի ապրիլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հուլիսին՝ Բելառուսում:

Եվրոպայի Մ-19 առաջնություն

Որակավորման փուլը կկայանա 2021 մարտին (13 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի ապրիլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հուլիսին՝ Ռումինիայում: