|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավան»-ում, կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք 3 վարկանիշային «Գրան պրիի»:
Մայիսի 27-30-ը Ստեփանյանը կմասնակցի Տուլայի «Գրան պրիին», որտեղ ուժերը կչափի խմբակային վազք եւ օմնիում ձեւերում:
Նույն մրցաձեւերում հայ մարզիկը հանդես կգա նաեւ հունիսի 1-3-ը Մոսկվայում անցկացվելիք «Գրան պրիում»:
Մրցումների շարքը կեզրափակվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ հեծանվորդը հունիսի 5-7 կմասնակցի խմբակային վազք եւ օմնիում մրցաձեւերի մրցմանը:
Խմբակային վազքի միավորները վարկանիշ կապահովեն աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ օմնիում մրցաձեւինը՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: