Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Նրա խոսքով` դրական էր այն հանգամանքը, որ թե\' «Այո»-ն, թե\' «Ոչ»-ը միասին գնացին ժողովրդի մեջ ու իրենց տեսակետները հայտնեցին: Ըստ Գալուստ Սահակյանի` կարևորն այն է, որ նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում, որը կարելի է դրական գնահատել:
Հարցին, թե արդյո՞ք «ոչ»-երը շատ չեն, ու հանրաքվեն չի տապալվի, ԱԺ նախագահն ասաց. «Եթե «ոչ»-երը շատ են, թող հանգիստ ասեն` ոչ, որևէ բան չի տապալվելու: Սա անձերի խնդիր չէ, սա ընդամենը կառավարման մոդելի փոփոխության հարց է, դրա տապալվելը ո՞րն է: Մենք ասում ենք, որ կառավարման ձևի փոփոխության հարցում տեսնում ենք լուրջ հնարավորություններ` բարեփոխումների առումով»:
Հարցին, թե արդյո՞ք «այո»-ի քարոզարշավը պասիվ չստացվեց, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ սա միայն Հանրապետականի բեռն է, այլ քաղաքական ուժերի բեռն էլ է, որոնք տարիներ շարունակ պայքարում էին, որ գործի այս մոդելը, պարզապես Հանրապետականը այս անգամ աջակից եղավ: Դա, կրկնում եմ, կյանքի ու մահու կռիվ չէ, որ ասենք` «վերջ ռեժիմին, մահ ռեժիմին»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հիմնական նախաձեռնողը` Սերժ Սարգսյանը, ի վերջո, կխոսի՞ ու իր կարծիքը կհայտնի՞ սահմանադրական փոփոխությունների մասին: «Ենթադրում եմ, որ պետք է խոսի: Դուք մտածում եք, թե մենք առավոտից երեկո պետք է մտածենք, թե ո՞վ պետք է խոսի, ո՞նց պետք է խոսի»,- ասաց ԱԺ նախագահը: