կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 14:15
Քաղաքական

Ծառուկյանը բոլորին ներում է և չի բացառում իր վերադարձը քաղաքականություն

Ծառուկյանը բոլորին ներում է և չի բացառում իր վերադարձը քաղաքականություն

Ժողովուրդն իր հետևից գնում էր, և ինքը չէր արյունահեղություն թույլատրել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ուզում եմ հենց ես անձամբ պատասխանել, որ դուք էլ, հանրությունն էլ տեղյակ լինեք: Բոլորդ էլ հիշում եք` ես 2015 թվականի փետրվարի 12-ին ելույթ ունեցա, հայտարարեցի, տեղեկացրի, դիմելով իմ ժողորդին, իմ թիմակիցներին, իմ համակիրներին, որ եթե պետք է արյուն թափվի իմ ժողովրդի մատից, ապա ես դրան դեմ եմ, ես թույլ չեմ տա: Եթե ես եմ կազմակերպել, ժողովուրդն ինձ հավատում է, իմ հետևից գալիս է, ես դա թույլ չեմ տա, եթե ժողովուրդը իմ հետևից գալիս է, ապա ես իրավունք չունեմ: Գիտեք, որ հեղափոխություն էր հասունացել, իսկ հեղափոխություններն առանց արյան չեն լինում»,-  նշեց նա` պատասխանելով  հարցին, թե վերադառնո՞ւմ է, արդյոք, քաղաքականություն:

Ծառուկյանն ասաց, թե այդ ժամանակ քաղաքական էջը փակել է և, ամբողջ ծանրությունն իր վրա վերցնելով, շարունակել մնալ ժողովրդի կողքին, որովհետև նրան սիրում է: «Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորս պետք է  համախմբվենք այդ Հայաստանի շուրջ: Ես այդ պահին ասել եմ, որ ցնցում չլինի, արյուն չթափվի, և մեր երկու պետությունները չվտանգենք, դրա համար ես քաղաքական էջը փակեցի, ծալեցի, որ այդ ամենը չկատարվի: Ես երկու տարի քաղաքական էջը փակել եմ, բայց ժողովրդի կողքին եմ եղել: Վերցնենք սպորտը` մեդալներ բերելով, ժողովրդին բերկանք պարգևելով: Ես այս երկրից եմ, եթե անհրաժեշտություն լինի: Եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարող առաջ տանել, ես խնդիր չունեմ` հեղինակության, եթե պահանջարկ լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, ճանաչում, ապա փակված, ծալված քաղաքական գիրքը, էջը կարող է բացվել»,- ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ եթե մարդը բարի է, կամեցող, ապա կարող է ներել բոլորին: Ծառուկյանը հայտարարեց` թող բոլորն իմանան, որ ինքը բարի մարդ է: «Ես բոլորին ներում եմ: Հիմնականում ասացի, որ եթե արյուն պետք է թափվեր.. Մարդկանց պետք է բոլորին հնարավորություն տալ, ես այդ ամենը մոռացել եմ»,- ասաց Ծառուկյանը: