կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 11:57
Տնտեսական

Մինչեւ օգոստոսի 1-ը ԵՏՄ երկրներն առաջարկներ կներկայացնեն ապրանքների ազատ տեղաշարժման վերաբերյալ

Մինչեւ օգոստոսի 1-ը ԵՏՄ երկրներն առաջարկներ կներկայացնեն ապրանքների ազատ տեղաշարժման վերաբերյալ

Եվրասիական տնտեսական միության երկրները մինչեւ 2020 թվականի օգոստոսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին պետք է առաջարկներ ներկայացնեն մի երկրից մյուսը ապրանքների անխոչընդոտ տեղաշարժման միջոցառումների ծրագրի նախագծում: Այս մասին նշված է ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքներով ԵՏՀ հաղորդագրության մեջ:

«ԵՏՀ Խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողով առաջարկներ ներկայացնել ԵՏՄ անդամ պետություններից ոչ մեկի հետ ընդհանուր սահմաններ չունեցող մի երկրի տարածքից մյուսի տարածք ապրանքների անխոչընդոտ տեղաշարժման պայմանների ստեղծման միջոցառումների ծրագրի նախագծում՝ հաշվի առնելով փոխադրումների վերահսկողությունը էլեկտրոնային նավիգացիոն պլոմբների օգտագործմամբ»,- նշված է հաղորդագրության տեքստում:

ԵՏՀ հաղորդագրության մեջ նշված է, որ ԵՏՄ երկրների շուկայում ապրանքների տեղաշարժման խոչընդոտներից մեկը կարող է դառնալ Ղազախստանից գունավոր եւ սեւ մետաղների ջարդոնի եւ թափոնների արտահանման արգելքը: «Այս խոչընդոտն առանձնացրել է Ռուսաստանը ԵՏՀ-ի հետ համատեղ Միության երկրների փոխնախարարների հետ խորհրդակցությունների շրջանակում: Այսպիսի պահանջ էր ներառվել «Ղազախստանի Հանրապետության տարածքից սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնների արտահանման արգելք մտցնելու մասին» հրամանի նախագծում, որը տարածվում էր Միության երկրների վրա»,- նշված է տեքստում:

ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվականացման, եւ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ, նշել է, որ Ղազախստանում ԵՏՄ անդամ պետությունների փոխնախարարների մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում որոշում է ընդունվել նման արգելք սահմանելու աննպատակահարմարության մասին: