|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գարո Խաչիկյանը մայիսի 24-ին ընտրվել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի երրորդ փոխքաղաքապետ. այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Փոխքաղաքապետ ընտրվելու կապակցությամբ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշելով.
«Շնորհակալ եմ նախևառաջ հորս՝ Ազատ Խաչիկյանին, ով երևի թե շատ հպարտ կլիներ հիմա, քանի որ մինչ իմ փոխքաղաքապետ նշանակվելը ինքն էլ է զբաղեցրել պաշտոնը։
Երախտապարտ եմ նաև մորս՝ Մարիե-Ռոուզ Խաչիկյանին, կնոջս՝ Անժելիկ Ֆիշերին։ Շնորհակալ եմ նաև իմ տատիկ-պապիկին, իմ քաղաքական ընտանիքին՝ ի դեմս ՀՅԴ-ին»։
Հիշեցնենք՝ Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև 2018-ին վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիր: