Արդեն երրորդ օր է «Երկիր»-ին սոցիալական ապահովագրության պետական ծառայությունից չի հաջողվում ճշտել, թե Երևանում և մարզերում քանի թոշակառու կա գրանցված:Տրամադրվող վիճակագրական տվյալները պետք է լինեին 2010թ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածինը:
Սկզբում սոցիալական ապահովագրության պետական ծառայությունից ասացին, որ վիճակագրությունը տեղադրված է armstat.am կայքում, որը համարվում է ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքը: Թե ինչու էր հղում կատարվում ՀՀ ԱՎՃ-ի պաշտոնական կայքին, հասկանալի չէ, որովհետև տվյալ տեղեկատվության տնօրինողը հանդիսանում է ՀՀ սոցապահովության պետական ծառայությունը: Երբ արդեն անձամբ գնացինք տվյալների հետևից, պահանջեցին պարտադիր գրավոր հարցում` ուղղված ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին: