|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ծննդյան օրն է: Նախկին պաշտոնյան իր 41-րդ տարեդարձը ստիպված է նշել ամբաստանյալի աթոռին: Նրան և ծառայության մի շարք այլ աշխատակիցների մեղադրանք է առաջադրված պետությանը էական նյութական վնաս պատճառելու համար:
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստին լրագրողները Վազգեն Խաչիկյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ տրամադրությամբ է նշելու իր ծննդյան տարեդարձը:
Ի պատասխան, Խաչիկյանը նշեց. «Սովորական, բարձր տրամադրությամբ կաղոթեմ ընտանիքիս անդամների համար»: