|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտնել է, թե իրեն հրավիրել են ինչ-որ գործով հարցաքննելու, սակայն չեն մանրամասնել:
«Կարծում եմ՝ հայտնի 5 միլիարդի հետ կապված: Վերջին շրջանում ինձ միշտ երևի թե իրենց կարծիքով պատահական, բայց իրականում միտումնավոր կանչում են այն ժամերին, երբ մենք ունենք հանրահավաքներ կամ այլ բողոքի ակցիաներ»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը: