Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Բրիտանացի ուռուցքաբան եւ ԱՀԿ նախկին տնօրեն Քերոլ Սիկորան իր Twitter-յան միկրոբլոգում գրառում է կատարել, ըստ որի՝ պարտադիր չէ սպասել պատվաստանյութի ի հայտ գալուն։ «Կա իրական հնարավորություն, որ վիրուսը կմարի բնական ճանապարհով՝ մինչ կմշակվի պատվանյութ»,- գրում է HighTech+-ը։
Բացի այդ, ըստ բժշկի ենթադրությունների, բնակչության իմունիտետն ավելի ամուր է, քան թվում. այն թույլ կտա դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։ «Մենք պետք է շարունակենք դանդաղեցնել վիրուսը, սակայն նա կարող է ինքը սպառվել»,- գրել է նա։
Այնուամենայնիվ, ԱՀԿ այժմյան ղեկավար Թեդրոս Գեբրեեսուսը համաձայն չէ այդքան լավատեսական կանխատեսման հետ։ «Առաջին անգամ շիճուկաբանական հետազոտությունները նկարագրում են համոզիչ պատկեր՝ նույնիսկ ամենաախտահարված շրջաններում ազդանշանային հակամարմիններով բնակչության հարաբերակցությունը 20%-ից բարձր չէ, իսկ բնակավայրերի մեծ մասում՝ 10%-ից բարձր չէ,- հայտարարել է նա,- Այլ կերպ ասած՝ աշխարհի բնակչության մեծ մասը մնում է վարակման սպառնալիքի տակ։ Ռիսկը դեռեւս բարձր է, իսկ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու»։